Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Հասցե:

Երևան, Հակոբ Հակոբյան փ. 3/15

Էլիտ-Մեդ բժշկական կենտրոնում հաջողությամբ բուժվում է տղամարդու անպտղությունը

Այսօր այնքան հաճախ է պատահում, երբ երջանիկ ընտանիքները զուրկ են մնում երեխա ունենալու բերկրանքից: Ցավոք, նման ընտանիքներում, մոտ 50% դեպքերում զույգի անպտղության պատճառը տղամարդու ունեցած զանազան առողջական խնդիրներն են:  Երբ հիվանդությունը ժամանակին  չի բուժում, տղամարդու սերմնաբջիջների քանակը  զգալիորեն նվազում է և սերմնահեղուկում դրանք չեն հայտնաբերվում: Այս երևույթը կոչվում է ազոոսպերմիա, որ ժամանակ բնական ճանապարհով հղիանալ հնարավոր չէ: Այդ դեպքում զույգին օգնում են նոր տեխնոլոգիաները (ЭКО/ИКСИ): 

«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնում  առաջարկում է բացառիկ վիրահատություն՝ Micro-TESE, որի ժամանակ տղամարդուն կատարում են ամորձու բիոպսիա՝ սերմնաբջիջներ ստանալու նպատակով: Ներկայումս, ըստ Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի տվյալների, այս եղանակը ամենարդիականներից մեկն է համարվում և կատարվում է ներվիրահատական մանրադիտակի հսկողությամբ:  Ամորձու հյուսվածքից վերցվում են միայն մեծ տրամագծով և սերմաբջիջներով լցված խողովակիկները: Այս մեթոդը շատ արդյունավետ է և ունի մի շարք առավելություններ, որոնցից են սերմնաբջիջների հայտնաբերման հավանականության մեծացումը, ամորձու հյուսվածքի քիչ քանակի հեռացում, մորձու մանրանոթների վնասի բացակայությունը, վիրահատական տրավմայի նվազեցումը:

Leave a Comment

(0 Comments)

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով