Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Հասցե:

Երևան, Հակոբ Հակոբյան փ. 3/15

«Էլիտ-Մեդ»-ում կատարվել է խոշոր հոդի տոտալ (ամբողջական) էնդոպրոթեզավորում

«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնում հերթական անգամ կատարվել է խոշոր հոդի տոտալ (ամբողջական) էնդոպրոթեզավորում: Այս անգամ հիվանդը եղել է համեմատաբար երիտասարդ կին (41 տարեկան), որն  ուներ  ծնկի հազվագյուտ հիվանդություն՝ պիգմենտային վիլոնոդուլյար սինովիտ (հոդի ներքին թաղանթների յուրահատուկ բորբոքում): 

Այս հիվանդությամբ նա տառապում էր վերջին 20 տարիների ընթացքում:  Պետք է ասել, որ վերոնշյալ հիվանդությունը կազմում է հոդերի բոլոր հիվանդությունների ընդամենը  1%-ը: Ավելի հաճախ հիվանդանում են կանայք: Հիվանդությունը կարող է սկսվել 4-ից 75 տարեկանում, սակայն առավել հաճախ հանդիպում է 16-ից 30 տարեկանների մոտ: Սովորաբար հիվանդանում է մեկ հոդը, հազվադեպ՝ 2 կամ 3-ը: Առավել տարածված է ծնկինը ( 80% ), որին հաջորդում է նվազման կարգով կոնք-ազդրային, սրունք-թաթային, դաստակի, արմնկային, ուսային հոդերը: Հիվանդության պատճառը, ցավոք, դեռ հայտնի չէ: 

Հիվանդները հայտնաբերվում են հոդի այտուց և ցավ զգալիս քայլելու ընթացքում: Համատեղ հոդի ներսի հեղուկին բնորոշ է դեղին-կարմիր կամ կարմիր-շագանակագույն գույն: Նշենք նաև, որ հիվանդը վիրահատվել է երկու անգամ, վերջինը՝ 15 տարի առաջ: Ծնկի ներքին թաղանթները հեռացվել էին, բայց հիվանդությունը կրկնվել է ու աստիճանաբար քայքայել հոդային աճառները՝ զարգացնելով ծնկի արտահայտված օստեոարթրոզ ... Վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդն ուներ ամենօրյա ցավ քայլելիս և չէր կարողանում լիարժեք փակել-բացել ծունկը: Ցավերը վերացնելու և շարժումները վերականգնելու նպատակով որոշվեց ծունկը փոխարինել արհեստական հոդով, որը բաղկացած է երկու մետաղական կեսերից և նրանց միջև ընկած պլաստիկե ներդիրից:  Վիրահատված հիվանդը հաջորդ օրվանից սկսել է քայլել քայլակի օգնությամբ: Հաջողություն և առողջություն բոլոր հիվանդներին:

Leave a Comment

(0 Comments)

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով