Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Հասցե:

Երևան, Հակոբ Հակոբյան փ. 3/15

Էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ ժամանակակից մեթոդներով

Էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդություններից են շաքարային դիաբետը  և թիրեոտոքսիկոզը (հիպերթիրեոզ, 2684): Ներզատական (էնդոկրին) համակարգը ներառում է գեղձերը և բջիջները, որոնք արտադրում են տարբեր հորմոններ: Դրանք կարևոր դեր են խաղում՝ սկսած երեխայի աճից, սեռական հասունացումից մինչև հասուն կյանքում օրգանների և համակարգերի ճիշտ աշխատանքը:

  Շաքարային դիաբետը համարվում է դարի աղետն ու աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդությունների խմբին պատկանող հիվանդություն է, որն առաջանում է ինսուլին հորմոնի բացարձակ կամ մասնակի բացակայության պատճառով, որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիա` արյան մեջ գլյուկոզայի կայուն բարձրացում:

Լուսինե Աղաբաբյան

Վահանաձև գեղձի հանգուցային ախտահարումները նույնպես ամենատարածված էնդոկրին խնդիրներից են: Մեր երկրի բնակչության շուրջ  կեսը տառապում է վահանաձև գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Բավականաչափ տարածված են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունները: Հարվահանաձև գեղձերը թվով 4-ը /90%/ գտվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին, բլթերի բևեռների մոտ: Այս օրգանները արտադրում են պարատհորմոն, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը օրգանիզմում: Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարատհորմոնի մակարդակը, ինչը կարող է աղեստամոքսային, սիրտ-անոթային, նյարդային համակարգների տարբեր խանգարումների պատճառ դառնալ. առաջանում են մկանային և ոսկրային ցավեր, նկատվում են խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:

Մարդու էնդոկրին համակարգի ախտահարումների սկզբնապատճառների վերաբերյալ բժշկությունը լիարժեք պատասխան դեռ չունի: Դրանք վերագրվում են ժառանգական հակվածությանը կամ համարվում իմունային, նյարդային համակարգերի խանգարումների հետևանք: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, ներդրվել են շաքարային դիաբետի և էնդոկրին համակարգի մյուս հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման արդյունավետ միջոցներ ու տեխնոլոգիաներ: Էլիտ-Մեդ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի ծառայությունը` ի դեմս էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի, իրականացնում է  շաքարային դիաբետի,  վահանագեղձի և հարվահանագեղձի,  մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի հիվանդությունների  ախտորոշումը և բուժումը:

Leave a Comment

(0 Comments)

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով