Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Հասցե:

Երևան, Հակոբ Հակոբյան փ. 3/15

Տրեդմիլ թեստ. Գնահատեք սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները

Էլիտ-Մեդ  բժշկական կենտրոնում հաջողությամբ և մեծ արդյունավետությամբ կիրառվում է  ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը: Այն լինելով համեմետաբար մատչելի և հեշտ իրականացվող, որոշակի իրավիճակներում բավական ինֆորմատիվ է, անչափ օգնում է բուժող բժշկին լինել ավելի ստույգ թե′ դեղորայքային բուժման, թե′ իր հետագա մարտավորության մեջ:

Այս մեթոդի կիրառման դեպքում իրականացվում է էլեկտրասրտագրության շարունակական գրանցում, որը թույլ է տալիս ամենայն ճշգրտությամբ գնահատել հետազոտության ընթացքում ի հայտ եկող ԷՍԳ տարաբնույթ փոփոխությունները, առիթմիաները, հաղորդչականության խանգարումները: 

Ծանրաբեռնվածության թեստը հնարավորություն է տալիս գնահատել սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները ֆիզիկական ակտիվության պայմաններում:  Այն նպատակ ունի հստակեցնել ախտորոշումը, գնահատել  դեղորայքային բուժման արդյունքները, կորոնար ստենտավորում կամ շունտավորում անցած անձանց մոտ կորոնար արյունամատակարարման վիճակը, ստուգել ստենտի կամ շունտի ֆունկցիոնալ գործելիությունը:
Ծանրաբեռնվածության թեստերը, այդ թվում նաև Տրեդմիլ թեստը, համալրելով սրտաբանական հետազոտությունները, հնարավորություն են տալիս  բժշկին հիվանդի գանգատների և հետազոտությունների արդյունքների համադրմամբ հստակեցնել կամ բացառել խնդրի առկայությունը, ախտորոշումը և բուժումը:

Leave a Comment

(0 Comments)

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով