Հիդրոցելե՝ ամորձու ջրգողություն
Ամորձու թաղանթների ջրգողությունը փոշտում (ամորձապարկում) ամորձու շուրջ հեղուկի կուտակումն է։ Ամորձու թաղանթների ջրգողության ժամանակ դիտվում է փոշտի (ամորձապարկ) չափերի մեծացում։ Այն սովորաբար անցավ է, շոշափելիս զգացվում է հեղուկի առկայությունը: Այն կարող է լինել բնածին և ձեռքբերովի։
Ձեռքբերովի ջրգողության պատճառ կարող են լինել փոշտի շրջանի վնասվածքները, բորբոքումները, գոյացությունները և այլն։
Ախտորոշումը դժվար չէ և հաստատվում է փոշտի սոնոգրաֆիկ հետազոտությամբ, միաժամանակ բացառելով փոշտի օրգանների այլ հիվանդությունների առկայությունը:
Հիմնականում գանգատներն են՝ ամորձապարկի չափերի մեծացում, որոնք տհաճություն և դիսկոմֆորտ են պատճառում։
Բուժումը վիրահատական է: Վիրահատությունից հետո կրկնություններ չեն դիտվում: