Ի՞նչ է միգրենը
Միգրենը կոմպլեքս նյարդաբանական հիվանդություն է, որին բնորոշ է կրկնվող, հաճախակի միակողմանի գլխացավի էպիզոդներ, որոշ դեպքերում նախորդող կամ ուղեկցող տեսողական կամ զգացողական ախտանիշներով, ինչը կոչվում է աուրա։
Միգրենն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, 15-55 տարեկանում և ունի գենետիկ նախատրամադրվածություն։
Միգրենի ախտանիշներն են՝
♦ Սուր չափավոր կամ ուժեղ պուլսացող գլխացավ, որը կարող է սաստկանալ ֆիզիկական ակտիվությունից կամ շարժումից,
♦ Գլխացավը միակողմանի է, տեղակայված ճակատաքունքային և ակնակապիճի շրջանում, երբեմն էլ` գլխի ու պարանոցի այլ հատվածներում,
♦ Ցավը զարգանում է 1-2 ժամում,
♦ Տևում է 4-72 ժամ,
♦ Ուղեկցվում է սրտխառնոցով, փսխմամբ, գերզգայունությամբ լույսի և ձայների նկատմամբ։
Որո՞նք են միգրենի խթանիչները՝
♦ Սթրես,
♦ Ծխել,
♦ Անքնություն,
♦ Սնունդ՝ անոթի վիճակ, ալկոհոլ, կոֆեին, շոկոլադ, սննդային հավելումներ, ինչպիսիք են նիտրատները, ֆերմենտացված կամ թթու մթերքները,
♦ Հորմոնալ փոփոխություններ կանանց մոտ․ դաշտանային շրջան, հակաբեղմնավորիչ հաբերի և հորմոնալ փոխարինող թերապիայի կիրառում,
♦ Թարթող լույսերը,հեռուստացույցի կամ համակարգչի լույսը, արևի լույսը: