• 08 Nov 24

    Ի՞նչ է օստեոարթրոզը


    Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը: Այս հիվանդությունը հանգեցնում է ցավի, շարժունակության սահմանափակման և հոդերի դեֆորմացիայի` էապես ազդելով հիվանդների կյանքի որակի վրա: Օստեոարթրոզը հաճախ ախտահարում է ծնկան, կոնքազդրային հոդերը, ձեռնաթաթի մանր հոդերը, ինչպես նաև ողնաշարը:

    Օստեոարթրոզի զարգացման ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, ժառանգական նախատրամադրվածությունը, ներհոդային վնասվածքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հենաշարժիչ համակարգի բնածին անոմալիաները:


     Որո՞նք են ախտանշանները


    ♦Հոդացավ, որը սրվում է ծանրաբեռնվածության ժամանակ և մեղմանում՝ հանգստի ժամանակ: Վաղ փուլերում ցավը կարող է դրսևորվել պարբերաբար, սակայն հիվանդության զարգացման հետ դառնում է մշտական:

    ♦ Հոդերի կարկամություն, հատկապես առավոտյան կամ երկարատև հանգստից հետո:

    ♦ Շարժումների սահմանափակում ախտահարված հոդերում:

    ♦ Կրեպիտացիա (խրթոցի զգացում) հոդի շարժման ժամանակ:

    ♦ Հոդի դեֆորմացիա և հնարավոր օստեոֆիտների (ոսկրային գերաճերի) առաջացում, որոնք կարելի է նկատել զննման ժամանակ: