Կրիոթերապիա
🟣 Կրիոթերապիան բուժման կոնսերվատիվ եղանակ է, որի հիմքում 0-ից ցածր ջերմաստիճանի կիրառումն է: Այս մեթոդի ժամանակ հյուսվածքները ենթարկվում են անհոտ և անգույն հեղուկ ազոտի ազդեցությանը:
❄ Գերցածր (մինչև -196°С) ջերմաստիճանի ազդեցությամբ՝ լորձաթաղանթներում տեղի են ունենում բնական վերականգնողական գործընթացներ:
✔ Պրոցեդուրան կարգավորում է արյան շրջանառությունը, լայնացնում է անոթները, ակտիվացնում է դիմադրողականությունը և բարելավում է նյութափոխանակությունը:
✔ Կրիոթերապիան արդյունավետորեն կիրառվում է հատկապես ԼՕՌ հիվանդությունների բուժման ժամանակ:
Ցուցումները
🔹 քրոնիկ տոնզիլիտներ,
🔹 քրոնիկ ըմպանաբորբեր (ֆարինգիտ),
🔹 քրոնիկ հարբուխ,
🔹 խռմփոց։
✔ Կրիոթերապիան բարդություններ չի առաջացնում և չի կարող դառնալ որևէ այլ հիվանդության առաջացման պատճառ: