📌ՕՍՏԵՈՊՈՐՈԶ
Օստեոպորոզը հաճախ անվանում են « լուռ մարդասպան», քանի որ այն չունի հատուկ ախտանիշներ և որպես կանոն, երկար ժամանակ հիվանդին ոչինչ չի անհանգստացնում:
Ցավոք, մեծամասնության մոտ այս հիվանդությունը ախտորոշվում է միայն առկա կոտրվածքից հետո:
Ոսկրային զանգվածը հասնում է գագաթնակետին մինչև 30 տարեկան, իսկ դաշտանադադարի ժամանակ և հետո ոսկրերի խտությունը սկսում է նվազել, ինչը մեծացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը:
‼️ Օստեոպորոզի առաջացման ռիսկի գործոններն են՝
📌 Տարիք > 50,
📌 Իգական սեռ,
📌Կոտրվածքներ կյանքի ընթացքում,
📌Ժառանգականություն,
📌Ընկնելու հակում (գլխապտույտի, թուլության, ցածր տեսողության.....պատճառով),
📌Դաշտանադադար,
📌Անբավարար մարմնի քաշ , ՄԶԻ< 19,
📌Կալցիումի անբավարար ընդունում,
📌Վիտամին Դ-ի պակաս,
📌Ծխախոտի օգտագործում,
📌Ալկոհոլի չարաշահում,
📌Որոշ դեղամիջոցների երկարատև ընդունում,
📌Ցածր ֆիզիկական ակտիվություն,
📌Երկարատև անշարժություն: