Շոգի ազդեցությունը վարիկոզ ձևափոխված երակների վրա
Շոգը վարիկոզի առաջացման պատճառ չէ, բայց եթե հիվանդությունն արդեն առկա է, շոգը կարող է խորացնել վարիկոզով պայմանավորված հիվանդության ախտանիշները:
Բարդություններից զերծ մնալու համար`
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,
• չկրել բարձրակրունկներ,
• կրել հարմարավետ կոշիկ ու կոմպրեսիոն տրիկոտաժ,
• ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն,
• քայլել առավոտյան և երեկոյան ժամերին,
• բալանսավորել խմելու ջրի քանակը:
Քննարկե՛ք վարիկոզ լայնացած երակների բուժման հնարավորությունն անոթային վիրաբույժի հետ։
Վարիկոզ ձևափոխված երակները, շատ դեպքերում, հնարավոր է բուժել ամբուլատոր եղանակով. ստացիոնար բուժման համար սովորաբար կարճ ժամանակ է անհրաժեշտ լինում, որպես կանոն, պացիենտներն արագ վերադառնում են ակտիվ կենսակերպի: