#Ստորին_վերջույթների_այտուց
Ստորին վերջույթների այտուցը հանդիսանում է հաճախ հանդիպող ախտանիշներից մեկը: Սակայն ոչ միշտ է այն հանդիսանում լուրջ առողջական խնդրի հետեւանք և կարող է առաջանալ պարզունակ պատճառներից որոնցից են.
1.Կենսակերպը (երկար ոտքի վրա լինելը, երկար հարկադրական նստած դիրքը՝ ոտքը ոտքին գցած կամ ցածր աթոռին նստած)։
2. Ոչ առողջ սննդակարգը (նաև մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումն օրվա ընթացքում)
3. Կոշիկները (նեղ կամ բարձրակրունկ կոշիկներ կրելու ժամանակ ոտնաթաթը ընդունում է ոչ բնական դիրք՝ վատթարացնելով ստորին վերջույթների արյան շրջանառությունը)։
4. Նյութափոխանակության տարաբնույթ խանգարումները։
5. Գերքաշը։
6. Հղիությունը։
Վերոնշյալ բոլոր դեպքերը կարելի է շտկել վերացնելով առաջացման պատճառները (բացառությամբ հղիությունը)։