• 21 Nov 24

    Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքար


    Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:

    Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`

    ♦ հազ,

    ♦ դժվարացած շնչառություն,

    ♦ ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:

    Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`

    ♦ ծխելը (80-90%),

    ♦ շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը,

    ♦ ժառանգական նախատրամադրվածությունը,

    ♦ տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ,

    ♦ անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները:

    Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել`

    ♦ վաղ ախտորոշման,

    ♦ ծխելը դադարեցնելով,

    ♦ ֆիզիկական ակտիվությամբ,

    ♦ գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով:

    Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է: