![](asset/news/e0fdf815-a9bd-4935-b09f-dac5c19403b6.jpg)
Աուտոիմուն թիրեոիդիտ
Աուտոիմուն թիրեոիդիտը հիվանդություն է, որն առաջանում է իմունային համակարգի բջիջների կողմից վահանաձև գեղձի վնասման հետևանքով։
Հիվանդությունը տարածված է հիմնականում կանանց շրջանում (30-50 տարեկան): Աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում հանդիպում է ինչպես թերֆունկցիա, այնպեսել հիպերֆունկցիա:
Գանգատներ`
- Հոդացավ
- Ընդհանուր թուլություն
- Քաշի ավելացում
- Փորկապություն կամ մարսողության խանգարումներ
- Մազաթափություն, այդ թվում՝ հոնքերի
- Մաշկի չորություն, անառողջ գունատություն, փխրուն եղունգներ
- Դեպրեսիվ համախտանիշ
- Հիշողության և ուշադրության վատթարացում
- Այտուցներ
- Տախիկարդիա / Բրադիկարդիա