• 29 Nov 24

    Ի՞նչ է միգրենը


    Միգրենը կոմպլեքս նյարդաբանական հիվանդություն է, որին բնորոշ է կրկնվող, հաճախակի միակողմանի գլխացավի էպիզոդներ, որոշ դեպքերում նախորդող կամ ուղեկցող տեսողական կամ զգացողական ախտանիշներով, ինչը կոչվում է աուրա։

    Միգրենն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, 15-55 տարեկանում և ունի գենետիկ նախատրամադրվածություն։

    Միգրենի ախտանիշներն են՝

    ♦ Սուր չափավոր կամ ուժեղ պուլսացող գլխացավ, որը կարող է սաստկանալ ֆիզիկական ակտիվությունից կամ շարժումից,

    ♦ Գլխացավը միակողմանի է, տեղակայված ճակատաքունքային և ակնակապիճի շրջանում, երբեմն էլ` գլխի ու պարանոցի այլ հատվածներում,

    ♦ Ցավը զարգանում է 1-2 ժամում,

    ♦ Տևում է 4-72 ժամ,

    ♦ Ուղեկցվում է սրտխառնոցով, փսխմամբ, գերզգայունությամբ լույսի և ձայների նկատմամբ։

    Որո՞նք են միգրենի խթանիչները՝

    ♦ Սթրես,

    ♦ Ծխել,

    ♦ Անքնություն,

    ♦ Սնունդ՝ անոթի վիճակ, ալկոհոլ, կոֆեին, շոկոլադ, սննդային հավելումներ, ինչպիսիք են նիտրատները, ֆերմենտացված կամ թթու մթերքները,

    ♦ Հորմոնալ փոփոխություններ կանանց մոտ․ դաշտանային շրջան, հակաբեղմնավորիչ հաբերի և հորմոնալ փոխարինող թերապիայի կիրառում,

    ♦ Թարթող լույսերը,հեռուստացույցի կամ համակարգչի լույսը, արևի լույսը: