• 07 Oct 24

    Լեղաքարային հիվանդություն


    Լեղաքարային հիվանդությունը ընթանում է 3 տարբերակով`

    • Ասիմպտոմ, երբ կան քարեր, բայց չկան գանգատներ;
    • Սիմպտոմատիկ, երբ առաջանում են գանգատներ;
    • Բարդացած, երբ զարգանում են լեղաքարերով պայմանավորված բարդություններ:

    Բարդացած լեղաքարային հիվանդությունը սովորաբար արտահայտվում է ցավով աջ թուլակողում կամ էպիգաստրալ շրջանում՝ որովայնի աջ վերին հատվածում և ենթակրծոսկրային հատվածում և կարող է ճառագայթել դեպի աջ թիակ: Այն հիմնականում սուր է լինում: Ցավը հիմնականում դիտվում է ճարպոտ, համեմված, տապակած կամ ծանր սնունդ ընդունելուց որոշ ժամանակ անց և կարող է տևել 30-90 րոպե և ավելին, ապա կարող է ինքնուրույն հանգստանալ:

    Մարսողության խանգարումներ, վքնածություն, գխտոցներ և հատկապես ճարպոտ սննդի մարսման խանգարումներ, որոնք սակայն ոչ սպեցիֆիկ գանգատներ են հանդիսանում:

    Ախտորոշման ամենապարզ և զգայուն մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է:

    Վիրահատական բուժման համար ոսկե ստանդարտ է հանդիսանում լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան՝ լեղապարկի հեռացումը 3-4 նուրբ անցքերից ներդրված գործիքների միջոցով: