Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Հասցե:

Երևան, Հակոբ Հակոբյան փ. 3/15

Ապրի՛ր առողջ և երջանիկ

 «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնն   իր գործունեությունը սկսել է 2014 թ. (նախկինում հանդես է եկել «ՌԱՖԱՅԵԼ»  անվան տակ):  Իր աշխատանքներում կարևորելով մարդկանց բարձրակարգ սպասարկումը՝  կենտրոնը ջանք ու եռանդ չի խնայում մարդկանց առողջություն պարգևելու համար: Մեզ մոտ անցկացվում են առողջության վերականգնման ուղղված՝ տարեկան մոտավորապես 1200 վիրահատություն:

Մեր կենտրոնում կանոնավոր հիմունքներով աշխատում են  30 բժիշկ: Միջին բուժ.անձնակազմը ներկայացված է 40 բուժքույրով: Ի լրումն վերոհիշյալ վիրաբուժական մասնագիտություններին՝ մեզ մոտ իրենց գործունեությունն են ծավալում նաև թերապևտներ, սրտաբաններ, ռենտգենոլոգներ, ներքին օրգանների ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ, այդ թվում `սրտի (էխոկարդիոգրաֆիա), էնդոկրինոլոգներ, նևրոպաթոլոգներ:

Elit med about us

«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի գործունեությունն ընդգրկում է՝

  • Որովայնային վիրաբուժությունը՝ շեշտը դնելով լապարոսկոպիկ մեթոդի վրա
  • Գինեկոլոգիան
  • Ուրոլոգիան, այդ թվում՝ ՏՈւՌ-վիրահատությունը
  • Օրթոպեդիան եւ վնասվածքաբանությունը, այդ թվում `արթրոսկոպիկ միջամտություններ  և խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումը
  • Պլաստիկ և միկրովիրահատությունները, այդ թվում՝ վիրաբուժության, կրծքագեղձի հավելում կամ պակասեցնում
  • Էնդոկրին վիրաբուժությունը` հատկապես վահանագեղձի վիրահատությունները
  • Պրոկտոլոգիան
  • ԼՕՌ վիրաբուժություն և այլն:

ԷԼԻՏ-ՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ կատարվում են բազմաբնույթ վիրահատական միջամտություններ, լաբորատոր եւ ժամանակակից գործիքային հետազոտություններ, ճշգրիտ ախտորոշում եւ լիարժեք բուժում:
Բոլոր բժիշկները անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ եւ պատահական չէ, որ նրանցից շատերն արդեն իսկ ունեն միջազգային վկայականներ:
Վիրահատարանը  բաղկացած է ամերիկյան, գերմանական եւ ճապոնական արտադրության ժամանակակից սարքավորումներով  հագեցած 4 գործող սրահներից և ինտենսիվ թերապիայի (վերակենդանացման ) բաժանմունքից:

Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում  են Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, մասնակցում միջազգային տարբեր համաժողովների:  Կենտրոնում հյուրընկալվում և իրենց փորձն են փոխանցում արտերկրի փորձառու և ճանաչված մասնագետները:

ԷԼԻՏ-ՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ունի աշխատանքային կապեր արտերկրի բազմաթիվ բժշկական կենտրոնների և բժշկական կազմակերպությունների հետ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ բժշկության ոլորտում:
Մեր բժշկական կենտրոնը գտնվում է Երեւանի հարմարավետ եւ խաղաղ տարածքում, բոլորին հայտնի Մերգելյանի անվան ինստիտուտի հարևանությամբ, Հակոբ Հակոբյանը 3/15 հասցեով:
Հոգալով Ձեր առողջության մասին «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը, անկասկած, բարելավում է ձեր կյանքի որակը եւ պայծառ ապագայի հույս հաղորդում:

Elit-med medical center