
Հիվանդությունները կարելի է կանխել
Ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանում զանգվածային տարածում ունեն և բնակչության մահացության պատճառների կառուցվածքում դրանք կազմում են մոտ 90%: Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, այնուհետև մարսողական օրգանների հիվանդությունները և շաքարային դիաբետը:
Նշված հիվանդությունների զարգացման պատճառ են վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի օգտագործումը, անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը: Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ միասին բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:
Ոչ վարակիչ հիվանդությունները հնարավոր է կանխել` վարելով առողջ ապրելակերպ: