• 04 Dec 24

    Ի՞նչ է վարիկոցելեն


    Տղամարդկային գործոնով պայմանավորված առաջնային անպտղության դեպքերի շուրջ 40%-ը, իսկ երկրորդային անպտղության 80% -ը վարիկոցելե հիվանդության հետևանք է:

    Այն ամորձու սերմնալարի երակների լայնացումն է, և այդ նույն երակներում առկա արյան հետհոսքը:

    Վարիկոցելեն կարող է հանգեցնել սերմի որակական բոլոր ցուցանիշների վատթարացմանը, ինչպես նաև ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի աճին` հանգեցնելով անպտղության:

    Բացի այդ, վարիկոցելեի հետևանքով կարող է ամորձու չափը փոքրանալ, առաջացնել ցավ, դիսկոմֆորտ, կարող է նաև նվազել տեստոստերոնը:

    Վարիկոցելեն ախտորոշվում է զննմամբ և ամորձիների սոնոգրաֆիայով` դուպլեքս հետազոտությամբ:

    Բուժումը վիրահատական է, լավագույն մեթոդներից է համարվում միկրովիրաբուժական վարիկոցելէկտոմիան` ըստ Մարմարի:

    ❗️Մի՛ անտեսիր առողջական խնդիրները, դիմի՛ր մասնագետին: