• 12 Sep 24

    Քնային զարկերակի ստենոզ


    Ուղեղը սնող անոթների` քնային զարկերակների ստենոզը (լուսանցքի նեղացումը) չափազանց վտանգավոր է, քանզի հանդիսանում է իշեմիկ ինսուլտի հիմնական պատճառ։

    Որոշ դեպքերում այն ոչ մի կերպ չի արտահայտվում։ Սա է հիվանդության հիմնական վտանգը՝ մարդը կարող է երկար ապրել՝ չհասկանալով, թե ինչ վտանգ է սպառնում իրեն։

    Այնուամենայնիվ քնային զարկերակի լուսանցքի նեղացման հիմնական ախտանիշներն են.

    1. գլխապտույտ

    2. գլխացավ

    3.աղմուկ ականջներում

    4. զարկերակային ճնշման տատանումներ

    5. տեսողության հետ կապված խնդիրներ։

    Այս ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել քնային զարկերակների դուպլեքս հետազոտություն և ստենոզի հաստատման դեպքում դիմել անոթային վիրաբույժի։