• 25 Nov 24

    Միջնապատի վիրահատության ժամանակ արդյո՞ք փոխվում է քթի արտաքին տեսքը


    👃🏻Սեպտոպլաստիկան ամենապահանջված վիրահատություններից մեկն է համարվում: Թեքվածությունը կարող է առաջանալ տրավմաների հետևանքով կամ լինել բնածին:

    ✔️ Քթի միջնապատի դեֆորմացիայի ժամանակ հիվանդները գանգատվում են քթային դժվարաշնչությունից, քթի փակվածության զգացողությունից, գլխացավերից, շուտ հոգնելուց, բերանի չորությունից:

    📌 Քթի միջնապատի վիրահատության շնորհիվ շտկվում են շնչառական խնդիրները, որոնք կարող են բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ` հայմորիտ, ռինիտ, տոնզիլիտ, օտիտ, ֆրոնտիտ, լարինգիտ: Շատ դեպքերում միայն քթի միջնապատի վիրահատության միջոցով կարելի է ազատվել այս խնդիրներից:

    📌 Ի տարբերություն ռինոպլաստիկայի`

    սեպտոպլստիկան կատարվում է ոչ թե էսթետիկ, այլ բուժական նպատակով, քթի արտաքին տեսքը փոփոխության չի ենթարկվում։