Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքար
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:
Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`
♦ հազ,
♦ դժվարացած շնչառություն,
♦ ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:
Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`
♦ ծխելը (80-90%),
♦ շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը,
♦ ժառանգական նախատրամադրվածությունը,
♦ տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ,
♦ անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները:
Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել`
♦ վաղ ախտորոշման,
♦ ծխելը դադարեցնելով,
♦ ֆիզիկական ակտիվությամբ,
♦ գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով:
Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է: