Ուրոլոգիա

«Էլիտ Մեդ» և «Սլավ Մեդ» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության ղեկավար ուրոլոգ՝ Վաչագան Կարմելիսի Միտոյան

Ծառայության բուժանձնակազմը համալրում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր պարբերաբար մասնագիտական վերապատրաստումներ են անցնում եվրոպական հայտնի

կլինիկաներում։

Մենք ապահովում ենք ուրոլոգիական միջամտությունների և վիրահատությունների ողջ ծավալը՝ կանխարգելիչ զննումներ, ախտորոշում, ժամանակակից վիրաբուժական միջամտություններ:


Ծառայության հիմնական ուղղություններն են՝

Ընդհանուր ուրոլոգիա (լապարասկոպիկ, էնդոսկոպիկ և բաց եղանակով)

Օնկոուրոլոգիա

Անդրոլոգիա

Կանանց ուրոլոգիա


Տեխնիկական հագեցվածություն:

  • Վերջին սերնդի բուժսարքավորումներ (Stortz)
  • Thunderbeat. էնդոսկոպիկ և բաց վիրահատությունների գերժամանակակից էներգիայի աղբյուր` բիպոլյար,ուլտրաձայնային և լազերային, որը հնարավորություն է տալիս վիրահատությունները կատարել արյան նվազագույն կորստով:
  • Ուրոդինամիկ համակարգ (ուրոֆլոմետրիա)
  • Stone Management (միզաքարային հիվանդությունների բուժում)


Կոնսերվատիվ բուժումը ներառում է:

  • Վերին միզուղիների ինֆեկցիաներ
  • Ստորին միզուղիների ինֆեկցիաներ - Խրոնիկ պրոստատիտ
  • Սեքսուալ դիսֆունկցիա
  • Տղամարդու անպտղություն

Մեր Ծառայությունները